Խաշլամա

loading...
Խաշլամա
  • Խաշլամա
  • Խաշլամա
  • Խաշլամա

Բաղադրամասեր

  • 2,5 կգ տավարի միս (կամ գառան),

  • 20 հատ կարտոֆիլ,

  • 5 գլուխ սոխ,

  • 5 հատ գազար,

  • 4 հատ սմբուկ,

  • 8 հատ լոլիկ,

  • 3 հատ տաքդեղ ,

  • 6 պճեղ սխտոր,

  • աղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Բաղադրիչները նշված են 9 լիտրանոց կաթսայի չափով: Միսը լվանում ենք, կտրատում և լցնում կաթսայի մեջ։ Մսին ջուր չենք ավելացնում։ Առանց կափարիչի կաթսան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, աղ ենք անում։

  • Արգանակը եռալուց հետո թողնում ենք միսը թեթևակի կարմրի։ Եթե խոզի մսով ենք պատրաստում, ապա բուսայուղի կարիք չկա։ Իսկ տավարի և գառան մսի դեպքում մի քիչ բուսայուղ ենք ավելացնում և կաթսան կրակից վերցնում։ Սոխը կիսաշրջաններով կտրում ենք և լցնում մսի վրա։

  • Այնուհետև ավելացնում ենք միջին կտորներով կտրատած գազարը։ Այժմ ավելացնում ենք կարտոֆիլը։

  • Կարող ենք նաև սմբուկ ավելացնել։ Կարմիր տաքդեղը բավական խոշոր կտրատում ենք և շարում կարտոֆիլի վրա։

  • Աղ ենք անում, և վերջում շարում ենք շրջանաձև կտրատած լոլիկները։

  • 2 բաժակ ջուր ենք ավելացնում։ Կափարիչը ծածկում ենք և դնում թույլ կրակի վրա և 2-2,5 ժամ թողնում ենք շոգեխաշվի։ Վերջում ճզմած սխտոր ենք ավելացնում։

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...
Տեխնոլոգիա
Սարքավորում
loading...