Բաղադրամասեր
Պահածոյացված եգիպտացորեն - 1 բանկա,
պանիր - 150 գ
սալորի չիր - 150 գ,
ձու - 3 հատ,
կանաչ սոխ - 1 փունջ
մայոնեզ - 2 ճ․գ
սխտոր - 1 ատամիկ,
աղացած սև պղպեղն ու աղը - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սալորի չիրը դնում ենք գոլ ջրի մեջ։
Այդ ընթացքում ձուն և պանիրն անցկացնում ենք քերիչով։
Տեսնում ենք, եթե սալորի չրերը փափկել են, հանում ենք ջրի մեջից և մանր կտրատում ենք։
Սալորների վրա ավելացնում ենք ձուն, պանիրը և եգիպտացորենը։ Այդ ամենի վրա լցնում ենք ճզմած սխտորը։
Այդ ամենի վրա ավելացնում ենք մայոնեզը և լավ խառնում։