Բաղադրամասեր
2 բաժակ թթվասերին ՝
2 բաժակա շաքարավազ,
0.5 կգ կարագ,
1թգ. սոդա,
5 հատ ձու,
2 տուփ խտացրած կաթ,
շոկոլադ և ալյուր
Պատրաստման եղանակը
100 գր. կարագը լավ հարել, 3 ձուն և 1 բաժակ շաքարավազը լավ հարել, ավելացնել 2 բաժակ թթվասեր` 1 թգ. սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել 7 գնդի:
Թխել առանձին-առանձին:
Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝
2 տուփ խտացրած կաթը 2 ժամ եռացնել, 2 ձվի դեղնուցը 1 բաժակ շաքարավազով հարել: 400 գր. կարագը փափկեցնել, լավ հարել:
Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ: