Բաղադրամասեր

3 կգ լոլիկին ՝

0,5 կգ խնձոր,

0,5 կգ գազար,

50 գ կծու պղպեղ,

1 հատ քաղցր պղպեղ,

0,5 բաժակ քացախ,

100 գ սխտոր,

0,5 բաժակ բուսայուղ,

1 ճ/գ աղ,

0,3 ճ/գ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Քաղցր պղպեղը մաքրել սերմերից:

Մաքրել և կեղևազրկել գազարը և խնձորը:

Մաքրել և շերտատել սխտորը: Կծու պղպեղը մաքրել սերմերից:

Մսաղացով անցկացնել լոլիկը, քաղցր և կծու պղպեղները, խնձորը և գազարը: Խառնուրդի մեջ անպայման ավելացնել բուսայուղ:

Ստացված զանգվածը դնել ցածր կրակի վրա և եփել մոտ 2-2.5 ժամ:

Հետո ավելացնել մանրացրած սխտորը, շաքարավազը, քացախը և աղը: Աջիկան եփել ևս 30 րոպե:

Մինչ աջիկան եփվում է, պատրաստել բանկաները. լավ լվանալ և ստերիլացնել դրանք:

Տաք աջիկան լցնել բանկաների մեջ և փակել կափարիչով: Շրջել բանկաները և թողնել, որ սառչեն: