Բաղադրամասեր
թուզ - 1 կգ,
շաքարավազ - 1 կգ,
ջուր - 1 բաժակ
Պատրաստման եղանակը
Վերցնել թզի դեղին տեսակը, լավ լվանալ, կտրել կոթունները և պատաեաքաղով երկու կողմից ծակել:
Ընդհանուր սոկի վրա ավելացնել կես բաժակ ավել ջուր:
Հեռացնել սոկը և հովացնել, ապա նոր պաղ վիճակում լցնել թուզը սոկի մեջ: Բայց դնել շատ մարմանդ կրակի վրա:
Եփելու ընթացքում անընդհատ խառնեք և հետևեք պատրաստման ընթացքին:
Եփել կես ժամ, նորից հովացնել, նորից եփել, նորից հովացնել:
Հովանալուց հետո մի հատ էլ եփել ու ստուգել, եթե սոկը արդեն քաշվել է թզի մեջ, վերցնել կրակից և լավ սառեցնել: Սառելուց հետո լցնել բանկաները: