Բաղադրամասեր

0.5 ալյուրին ՝

150 գրամ մածուն,

3 գլուխ սոխ,

8 ճ/գ յուղ,

ջուր,

աղն ու սխտորը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Խմորը պետք է թույլ չլինի:

Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել:

Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված:

Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում:

Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա:

Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել բորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ: