Բաղադրամասեր

250 գրամ եփած խտացրած կաթին ՝

250 մլ կաթ,

0,5 կգ ալյուր,

80գր սերուցքային կարագ,

50 գր շաքարավազ,

2 հատ ձու,

15 գր դրոժ,

25 գր կիտրոնի հյութ,

25 գր նարնջի քերած կեղև,

շաքարի փոշի ՝ ըստ ցանկության,

մի պտղունց աղ,

բուսայուղ

Պատրաստման եղանակը

Կաթը դնել կրակին: Տաք կաթին ավելացնել շաքարավազի մի մասն ու դրոժը։

Շաքարավազի մյուս մասը ձվի հետ հարել։

Ավելացնել աղ, նարնջի կեղևը, կիտրոնի հյութը, կարագը ու դրոժով զանգվածը։ Վերջում ավելացնել ալյուրը:

Այս չափաբաժինը նախատեսված է 20 հատ փքաբլիթ պատրաստելու համար:

Խմորը բաժանել 20 հատ գնդերի։

Գնդերի կենտրոնում լցնել մի փոքր խտացրած կաթ ու ամրացնել 4 կողմից։

Տապակել 4 կողմով, իսկ վերջում զարդարել շաքարի փոշիով։