Բաղադրամասեր

6 հատ ձու,

150 գրամ շաքարավազ,

150 գրամ սերուցքային կարագ,

130 գրամ ալյուր,

150 գրամ կանեփ,

Գլազուրի համար ՝

Կրեմի համար ՝

150 գրամ շաքարավազ,

8 ձվի դեղնուց,

1 լ սերուցք,

1/2 ճաշի գդալ ալյուր,

1 նարնջի կեղև

Պատրաստման եղանակը

Դեղնուցը սպիտակուցից առանձնացնել, կարագը հալեցնել, դեղնուցը շաքարավազի մի մասի հետ հարել, սպիտակուցը՝ մնացած շաքարավազի հետ։

Ալյուրն ու կանեփը միախառնել, բոլոր զանգվածները միացնել իրար։

Թխել 4 շերտ՝ 30-40 րոպե 170 աստիճանով։

Պատրաստել կրեմը: Դեղնուցը շաքարավազի հետ հարել, ավելացնել ալյուրը։ Սերուցքը հարել, ավելացնել նարնջի քերած կեղևը։ Եռացնել կրակին։

Սերուցքի մեջ լցնել դեղնուցը՝ թողնելով կրակին։

Քսել կրեմը, վերջում ավելացնել սերուցքով ու շոկոլադով պատրատսված գլազուրը։