Բաղադրամասեր

10 հատ կարտոֆիլին ՝

400 գրամ խոզապուխտ,

200 գրամ պանիր,

300 գրամ կարագ,

200 գրամ թթվասեր,

մաղադնաոսը, աղը, պղպեղը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ լվանալ և խաշել։

Մեջտեղից կիսել կարտոֆիլը և միջուկը հանել:

Կարտոֆիլի միջուկը խառնել կտրատած խոզապուխտի, կարագի, պանիրի և թթվասերի հետ ՝ համեմելով աղով և պղպեղով:

Ստացված զանգվածը լցնել կարտոֆիլի մեջ և վրան ավելացնել մաղադանոսը ու դնել ջեռոցը մոտ 10 րոպե: