Բաղադրամասեր

Խմորի համար`

5 ձու,

200 գրամ շաքար,

200 գրամ ալյուր,

կես թեյի գդալ սոդա,

Միջուկի համար`

5-6 միջին չափի դեղձ,

4 ճաշի գդալ շաքար,

1 ճաշի գդալ ջուր

Պատրաստման եղանակը

Դեղձը երկարությամբ կտրատել: Խորը ամանի մեջ ջուր լցնել, ավելացնել շաքարը ու դնել կրակին:

Երբ դառնա սիրոպի նման, վերցնել կրակից: Այդ ընթացքում ձուն հարել շաքարի հետ:

Ավելացնել սոդա, քացախ և ալյուր: Լավ հարել: Այնքան հարել, մինչև դառնա թթվասերի նման:

Շաքարի սիրոպը կրկին դնել կրակին:

Այնքան թողնել, մինչ ոսկեգույն դառնա:

Հետո կրակից վերցնել ու անմիջապես մեջը դնել կտրատած դեղձերը:

Սիրոպով դեղձը դնել խմորի վրա: Թխել ջեռոցում 180 աստիճանով 40 րոպե: