Բաղադրամասեր

  • 140 գրամ ցորենի ալյուր,

  • 60 գրամ ձվի սպիտակուց,

  • 460 գրամ շաքարավազ,

  • 1/2 թեյի գդալ լիմոնի թթու,

  • 100 գրամ խտացրած կաթ,

  • 4 գրամ ագար-ագար,

  • 2 գրամ վանիլի էկստրակտ,

  • 75 գրամ շոկոլադ,

  • 350 գրամ սերոցքային կարագ,

  • 2 հատ հավի ձու

Պատրաստման եղանակը

  • Ագարը թրչել 140 մլ ջրում մի քանի ժամ։

  • Կարագը պահել սեյակային ջերմաստիճանում, որպեսզի հալի։ Շերտերի համար խառնել 100 գրամ կարագը, 100 գրամ շաքարավազով։

  • Ավելացնել 2 հատ ձու,վանիլին։ Հարել մինչև սպիտակելը և շաքարավազի հալելը։

  • Խմորը բացել երկու կլորի, ֆորմաների չափսերով։ Թխել 200-230 աստիճանում 10 րոպե։ Եթե շերտերը մեծ են, կողքերի կտրատել։ Սարեցնել չհանելով թղթի վրայից։

  • Հարել 200 գրամ կարագը և 100 գրամ խտացրած կաթը։ Ավելացնել վանիլին և պահել որոշ ժամանակ։ Ագարով ջուրը մարմանդ կրակի վրա հասցնել եռման։ Անընդհատ հարել, որպեսզի ագարը ամբողջությամբ հալի։ Եռացնել 1 րոպե։ Ավելացնել 40 գրամ շաքարավազ և դնել միջին կրակի վրա։ Անընդմեջ խառնելով հասցնել եռման։ Երբ առաջանա սպիտակ փրփուր հանել կրակից։

  • Ստուգեք պատրաստ է, թե ոչ, պարզապես գդալով մի փոքր կտոր վերցրեք սիրոպից և եթե նրա հետևից ձգվի բարակ թել, ապա այն պատրաստ է։

  • Sաքացնել մինչ 80 աստիճանը։ Միաժամանակ հարել սառաց սպիտակուցները մեծ թասի մեջ մինչև կայուն մակերես առաջանալը։ Ավելացնել լիմոնի թթու և հարել մինչև պնդանալը։

  • Սպիտակուցների վրա ավելացնել բարակ շերտով տաք սիրոպը, զանգվածը պետք է լավ մեծանա։ Հարել մինչև պնդանալը։

  • Խառնել կարագը և խտացրած կաթը, դանդաղ արագությունով։ Երբ խառնվի սուֆլեն պատրաստ է։ Ֆորման պատել ամբողջությամբ թղթով։

  • Դնել խմորի մեկ շերտը։ Ավելացնել սուֆլեի կեսը ֆորմայի մեջ։ Վրան դնել ևս մեկ խմորի շերտ և նորից լցնել սուֆլեն։ Պահել սարնարանում 3-4 ժամ։ Շոկելադը հալեցնել կարագի հետ և լցնել տորթի վրա։

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

Խոհանոց