Բաղադրամասեր
սմբուկ – 5 հատ,
Այս ուտեստը յուրահատուկ է նրանով, որ բաղադրիչնեչի մեջ ներառվում է սմբուկ և այլ համ է հաղորդում այս հիանալի ուտեստին
5 հատ սմբուկին ՝
100 գ ընկույզի միջուկ,
3 պճեղ սխտոր,
0,5 թ.գդ. համեմի սերմ,
աղացած կարմիր կծու պղպեղ ՝ ըստ ճաշակի
1 փունջ թարմ համեմ,
1 ճ.գդ. ձիթապտղի յուղ,
խմելր սունելի ՝ ըստ ճաշակի,
աղ և պղպեղ ՝ ըստ ճաշակի,
Վերջում զարդարելու համար նռան հատիկներ
Պատրաստման եղանակը
Սմբուկները լվանալ, չորացնել, պոչերը հեռացնել, ծակծկել և ձիթայուղ քսել վրան:
Ջեռոցի մեջ եփել, հանել:
Կիսել, գդալով հանել միջուկը և մանրացնել:
Կանաչին, ընկույզը, սխտորը մսաղացով կամ հավանգով մանրացնել, որ դառնա համասեռ զանգված:
Ընկույզը լցնել սմբուկի վրա, ավելացնել աղը և համեմունքները, խառնել:
Խառնել, դնել ամանի մեջ, զարդարել կանաչիով ու նռան հատիկներով: