Բաղադրամասեր

0,5 կգ փոքր կարտոֆիլին ՝ Աղ Պղպեղ

10 - 20 գր մաղադնաոս,

10 - 20 գր կանաչ սոխ,

10 - 20 գր - սամիթ,

10 - 20 գր - ռեհան,

10 - 20 գր սխտոր,

1 թեյի գդալ մանանեխ,

50 գր սպիտակ որակյալ գինի,

քացախ,

բուսայուղ,

աղը, պղպեղը և այլ համեմունքները ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել։

Պատրաստենք սուսը: Միախառնել մանանեխը, քացախը, ճզմած սխտորը, աղը և բուսայուղը։

Կանաչիները հնարավորինս մանր կտրատել։

Խաշած կարտոֆիլները դնել սպիտակ գինու մեջ: Հետո կարտոֆիլին ավելացնել կանաչիներն ու սոուսը և մատուցել։