Տնական փախլավա

Տնական փախլավա
Տնական փախլավա
Տնական փախլավա
Տնական փախլավա

Բաղադրամասեր

  • Խմորի համար՝

  • կաթ - 75 մլ,

  • խմորիչ - 3գր,

  • շաքարավազ - 3 գր,

  • ալյուր - 250 գր ,

  • ձու - 1 հատ,

  • աղ - 1/4 թ/գդ,

  • թթվասեր - 75 գր ,

  • կարագ - 25 գր,

  • Միջուկի համար՝

  • ընկույզ - 130 գր,

  • դարչին - 1/2 թ/գդ(աղացած),

  • շաքարի փոշի - 125 գր,

  • Օշարակի համար՝

  • ջուր - 50 մլ,

  • մեղր - 75 գր,

  • Վրան քսելու և դնելու համար՝

  • կարագ - 60գր,

  • ընկույզ - 50գր,

  • ձու - 1/2 հատ

Պատրաստման եղանակը

  • Տարայի մեջ խառնում ենք կաթը, խմորիչը և շաքարավազը։ 10 րոպե հանգիստ ենք թողնում։ Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք ալյուրը, հալեցրած սերուցքային կարագը, ձուն, թթվասերը և աղը։

  • Այդ զանգվածը թեթևակի խառնում ենք։

  • Այնուհետև ավելացնում ենք հասունացած խմորիչը և փափուկ խմոր ենք հունցում։ Խմորը թողնում ենք տարայի մեջ, սրբիչով ծածկում ենք և 1,5 ժամով տաք տեղ դնում։

  • Այդ ընթացքում պատրաստում ենք ընկուզային միջուկը։ Ընկույզը ջեռոցում բովում ենք, այնուհետև բլենդերով մանրացնում։ Ավելացնում ենք շաքարի փոշին, դարչինը և լավ խառնում ենք։

  • Հասունացած խմորը բաժանում ենք 13 հավասար մասերի, որից երկուսը միացնում ենք իրար։ Այսինքն ստանում ենք 11 հավասար մասեր և մեկ մեծ մաս։

  • Մեծ խմորը 1 մմ հաստությամբ շերտով բացում ենք և դնում բուսայուղով պատված ձևամանի մեջ: Հալեցնում ենք կարագը (մոտ 2 թ/գդ) և քսում շերտի վրա։ Վրան դնում ենք հաջորդ շերտը։ Շերտը կարագով պատում ենք և վրան լցնում միջուկի 1/10 մասը։

  • Այդ նույն գործողությունը 9 անգամ կրկնում ենք։ Նկարի վրա տեսնում ենք 10-րդ շերտը` յուղով պատված և վրան ընկուզային միջուկ։ Սա վերջին շերտն է, որի վրա պետք է միջուկ լինի։

  • Այդ շերտի վրա դնում ենք ևս մեկ շերտ և վրան կարագ ենք քսում։ Ձևամանի պատերին կպած խմորը կտրում ենք`թողնելով մոտ 2 սմ։ Կողքերի խմորը բերում ենք խմորի վրա։ Ծայրերը պատում ենք հարած ձվով։ Վրայից դնում ենք վերջին շերտը և պատում մնացած ձվով։

  • Այժմ մեր փախլավան շեղանկյունաձև կտրատում ենք(մինչև վերջ չենք կտրում խմորը, որ միջուկը մեջը մնա)։

  • Յուրաքանչյուր շեղանկյան վրա դնում ենք 1 հատ ընկույզ։ Ընկույզը մի քիչ պետք է խմորի մեջ սեղմենք, որպեսզի թխվելու ընթացքում խմորը չշերտավորվի։

  • Թխում ենք 15 րոպե 180 աստիճանում։ Հալեցրած կարագը լցնում ենք փախլավայի վրա(կպած հատվածները դանակով կտրում ենք, և այդ անցքերով կարագ լցնում)։ Կարագի մի մասը վերևից ենք լցնում։ Այնուհետև 25 րոպեով փախլավան կրկին ջեռոցն ենք տեղափոխում ։

  • Այդ ընթացքում պատրաստում ենք մեղրով օշարակը։ Մեղրի վրա տաք ջուր ենք լցնում և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Փախլավան հանում ենք ջեռոցից և վրան լցնում պատրաստած օշարակի 1/3 մասը։ Ինչպես կարագի դեպքում այստեղ նույնպես, մեղրի մի մասը լցնում ենք վրայից, մյուս մասը լցնում ենք անցքերի մեջ։ Փախլավան 10 րոպեով նորից տեղափոխում ենք ջեռոցը։

  • Թողնում ենք փախլավան սառչի։ Այնուհետև հանում ենք ձևամանից ,մինչև վերջ կտրում և յուրաքանչյուր շեղանկյունը 2-3 վայրկյանով թաթախում մնացած մեղրով օշարակի մեջ։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև համտեսում։ Բարի ախորժակ։

Պատրաստման բարդությունը

Դժվար

Տեխնոլոգիա
Սարքավորում
loading...