Տավարի մսով աղցան

Տավարի մսով աղցան
  • Տավարի մսով աղցան
  • Տավարի մսով աղցան
  • Տավարի մսով աղցան

Բաղադրամասեր

  • տավարի միս – 300 գ,

  • նուռ – 1 հատ,

  • սխտոր – 1-2 ատամիկ,

  • ընկույզի միջուկ – 60 գ,

  • թթվասեր – 2 ճ. գդ.,

  • մայոնեզ – 2 ճ. գդ.,

  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Տավարի միսը խաշել, մանր կտրատել կամ թել-թել անել, ավելի գեղեցիկ կստացվի: Նուռը մաքրել, հատիկներն առանձնացնել, մի քանի հատիկ թողնել զարդարելու համար: Սխտորը մաքրել, ճզմել:

  • Ընկույզի միջուկը մանրացնել դանակով, շատ մանր փշրելու կարիք չկա: Թթվասերը, մայոնեզը, սխտորը խառնել, աղ, պղպեղ անել: Սոուսը լցնել մսի վրա, ավելացնել նռան հատիկները, ընկույզը և խառնել: Զարդարել և մատուցել տոնական ընթրիքին:

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ