Բաղադրամասեր

4 հատ հավի ձու,

100 գ շաքարավազ,

3 ճաշի գդալ մեղր,

300 գ սև շոկոլադ,

100 գ կաթնային շոկոլադ,

200 գ սերուցքային կարագ,

5 գ վանիլի փոշի,

100 գ ցորենի ալյուր

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել 180 աստիճանի։ Ողջ շոկոլադը մանրեցնել և հալեցնել գոլորշու վրա։ Հարել 4 հատ ձուն, ավելացնել շաքարավազը և վանիլի փոշին։ Հարել 5 րոպե։ Կարագը դնել ամանի մեջ և հալեցնել գոլորշու վրա։ Երբ հալվի խառնել հալած շոկոլադի, հետ մինչև միատար զանգված ստանալը։

Ստացված զանգվածը, ավելացնել ձվի վրա և խառնել։ Ավելացնել ալյուր և նորից խառնել։ Դնել ջեռոցում և թխել 25 րոպե։