Բաղադրամասեր

200 գ կարտոֆիլին՝

40 գ գազար,

40 գ գլուխ սոխ,

20 գ տոմատ (կամ 100 գ պոմիդոր),

20 գ յուղ,

40 գ կանաչ լոբի,

1 հատ տաքդեղ,

աղը, կանաչին՝ ըստ ճաշակի,

Պատրաստման եղանակը

Կաթսայում մանր խորանարդիկներով կտրտած գազարով, սոխով պատրաստած տոմատն սոխառածի վրա լցնել քիչ քանակությամբ տաք ջուր, ավելացնել եփած կանաչ լոբի, տաքդեղ, խորանարդաձև կտրտած կարտոֆիլ, աղ և շոգեխաշել փակ կաթսայում 20—30 րոպե։

Մատուցելիս լցնել փոքրիկ խոր ափսեի մեջ և վրան կանաչի ցանել։