Բաղադրամասեր

Կեֆիր (մածուն) – 350 մլ,

Շաքարավազ – 1 բաժակ,

Ձվի 2 դեղնուց և 1 սպիտակուց,

Մեղր – 1 ճ/գ,

Բուսայուղ – 3 ճ/գ,

Սոդա – 1 թ/գ,

Ալյուր – մոտ 2-3 բաժակ,

Պոմոդակայի համար ՝

Ձվի 1 սպիտակուց,

Շաքարավազ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

Առանձնացնել 1 ձվի սպիտակուցը: Այն հետո պետք է գալու: Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը և կեֆիրը: Ալյուրը խառնել սոդայի հետ: Աստիճանաբար միացնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի բավականին պինդ խմոր:

Սեղանի վրա բացել խմորը մոտ 1 սմ հաստության: Բաժակով ձևավորել մեղրաբլիթները և շարել պերգամենտով պատած տապակի վրա: Թխել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:

3 ճ/գ շաքարավազը հարել նախօրոք այն կողմ դրած սպիտակուցով: Ստացված պոմադկայով պատել մեղրաբլիթները: Դա պետք է անել շատ արագ, քանի դեռ մեղրաբլիթները չեն սառչել: Պոմադկայով պատելուց հետո թխել ևս 10 րոպե: