Բաղադրամասեր

1,8 կգ ցորենի ալյուր,

140 գ տոմատի մածուկ,

200 գ մացառելո պանիր,

70 գ պառմեզան ,

100 մլ ձիթապտղի ձեթ,

50 գ ռեհան,

300 գ իտալական ալյուր (սեմոլա),

50 գ աղ,

10 գ շաքարավազ,

700 մլ ջուր,

220 մլ կաթ

16 գ չոր դրոժ

1կգ լոլիկ

Պատրաստման եղանակը

Ցորենի ալյուրը և սեմոլան խառնել իրար, ավելացնել շաքարավազ և աղ։ 200 մլ տաք ջրով բացել դրոժները։ 500 մլ տաք ջրով բացել ալյուրը, ավելացնել 200 մլ դրոժներով ջուրը։ Ավելացնել կաթը, շարունակել խառնելը, մինչ խմորի էլաստիկ դառնալը։ Եթե պետք լինի կարող եք ավելացնել կաթ։ Վերջում ավելացնել 50 մլ ձիթապտղի ձեթը և լավ խառնել։

Խմորը փակել և մեկ ժամ պահել սենյակային ջերմաստիճանում, որից հետո վրան շաղ տալ մի քիչ ալյուր և դնել սառնարանում ։ Տոմատի մածուկի համար վերցնել լոլիկները և հարել։ Վրան ավելացնել կտրատած ռեհան, մոտ 20 գրամ։ Ավելացնել 2-3 թեյի գդալ ձիթապտղի ձեթ, համեմել աղով,համեմունքնորվ և խառնել:

Խմորը դնել նախապես ձիթապտղի ձեթ քսաց ամանի մեջ․ 20x30սմ-ի չափով և թողնել տաք տեղում 15-20 րոպե։ Ջեռոցը տաքացնել 250 աստիճանի, խմորը դնել 5 րոպե։ Մացառելո պանիրը կտրատել փոքր քառակուսիների, պառմեզանը քերել։ Խմորը վրա տարացել լոլիկի մածուկը, դասավորել մացառելոյով, վրան շաղ տալ պարմեզանը, ռեհանի թերթիկները և ավելացնել ձիթապտղի ձեթ։ Պիցցան դնել ջեռոցը 5 րոպե․ 250 աստիճան պայմաններում։