Բաղադրամասեր

1 կգ դդմիկին ՝

300 գր հորթի միս,

6-7 ճ/գ թթվասեր,

150 գր գազար,

150 գր սոխ,

տոմատ 1 ճ/գ,

աղը, պղպեղը, ձիթայուղը ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Գազարը լավանում ու քերիչով անցկացնում ենք։ Սոխը մանր կտրատում ենք։

Սոխը մի քանի րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։

Սոխը մի քանի րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։

Ավելացնում ենք միսը, խառնում ու մոտ 15 րոպե տապակում ենք։

Դդմիկներն անհրաժեշտության դեպքում կեղևահանում (եթե կեղևը կոշտ է) ու բաժանում ենք 3 մասի։

Թեյի գդալի օգնությամբ, հեռացնում ենք միջուկը, սակայն ոչ շատ խորը, որպեսզի ստանանք փոքրիկ բաժակներ։

Դդմիկներից մեկի միջուկը մանր կտրատում ու ավելացնում ենք մսի զանգվածին, ապա լցնում ենք լոլիկի մածուկն ու թթվասերը, համեմում ենք աղով ու պղպեղով։ Խառնում ենք ու ևս մի քանի րոպե շոգեխաշում։

Մսով լցոնված դդմիկով բաժակները դնում ենք ձևամանի մեջ։ Դդմիկները պատում ենք թթվասերով, եփում ենք 30-50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։