Կոկոսով ամանորյա տորթ

Կոկոսով ամանորյա տորթ
Կոկոսով ամանորյա տորթ
Կոկոսով ամանորյա տորթ
Կոկոսով ամանորյա տորթ

Բաղադրամասեր

  • Խմորի համար՝

  • խտացրած կաթ - 1 բանկա ,

  • ձու - 2 հատ,

  • ալյուր - 160գր,

  • փխրեցուցիչ - 10գր ,

  • Կրեմի համար՝

  • պանիր մասկարպոնե - 500գր,

  • սերուցք 30-35% յուղայնությամբ - 350մլ ,

  • շաքարի փոշի - 150գր ,

  • կոկոսի քերուկ - 4-5ճ/գդ,

Պատրաստման եղանակը

  • Հարում ենք ձուն խտացրած կաթի հետ, ապա ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և կրկին հարում: Լցնում ենք 2-3ճ/գդ պատրաստի խմորից պերգամենտային թղթով պատած տապակի վրա, տափակացնում, տալով լոշի տեսք և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:

  • Կրկնում ենք նույն գործողությունը մինչև խմորը վերջանա: Պատրաստի շերտերը թողնում ենք, որ սառչեն, ապա դասավորում ենք իրար վրա:

  • Կրեմի համար հարում ենք շաքարի փոշին և մասկարպոնեն: Առանձին ամանի մեջ հարում ենք սերուցը, ապա ավելացնում ենք հարած պանրային զանգվածն ու կոկոսի քերուկը(թողնում ենք մի քիչ քերուկ վրան զարդարելու համար) և խառնում: Քսում ենք կրեմը թխվածքի շերտի վրա, ապա վրան դնում հաջորդ շերտը և նույնպես պատում կրեմով: Կրկնում ենք նույն գործողությունը մինչև շերտերն ավարտվեն, ապա պատում ենք ամբողջ տորթը կրեմով:

  • Պատրաստի տորթը զարդարում ենք կոկոսի քերուկով և հազրեվարդի(розмарин) ճյուղով:

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...
Տեխնոլոգիա
loading...