Իսրայելական «Շակշուկա»

loading...
Իսրայելական «Շակշուկա»
  • Իսրայելական «Շակշուկա»
  • Իսրայելական «Շակշուկա»
  • Իսրայելական «Շակշուկա»

Բաղադրամասեր

  • Սոխ – 1 գլուխ

  • Սխտոր – 4 պճեղ

  • Պղպեղ չիլի – 1 հատ

  • Ձիթապտղի յուղ – 50 մլ

  • Խնկածաղիկ – 1 պտղունց

  • Զիրա – 1 պտղունց

  • Լոլիկ՝ սեփական հյութում – 400 գ

  • Լոլիկի հյութ – 100 մլ

  • Ձու – 8 հատ

  • Համեմ – 10 գ

  • Մաղադանոս – 10 գ

  • Ֆետա պանիր – 50 գ

  • Աղ – ըստ ճաշակի

  • Աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Մանր կտրատել սոխը, սխտորը և չիլի պղպեղը: Ձիթապտղի յուղի մեջ տապակել: Կարելի է մի պտղունց շաքարավազ ավելացնել՝ բանջարեղենը կարամելացնելու համար: Ավելացնել մի պտղունց խնկածաղիկ, մի փոքր զիրա և տապակել սոխը՝ սխտորի և չիլիի հետ այնքան, մինչև դրանք սկսեն «լաց լինել», կամ, ինչպես ասում են ֆրանսիացիները, «քրտնել»: Շատ տապակել պետք չէ:

  • Հիմա պետք է լցնել կոնսերվացված լոլիկի սոուսը և տապակել սոխի և մնացածի հետ՝ խառնելով մոտ 1 րոպե: Ավելացնել լոլիկի հյութ, որպեսզի սոուսը դառնա բավականին ջրիկ, և եփել 1-2 րոպե:

  • Ավելացնել աղը, սև կամ սպիտակ աղացած պղպեղը և մաղադանոսը: Սոուսի մեջ զգուշությամբ կոտրել ձվերը: Ավելացնել ֆետայի կտորները: Կրակը թավայի տակ կարելի է հասցնել մինիմումի: Իսկ հետո ընդհանրապես թավան ուղարկել ջեռոցի մեջ 3 րոպեով: Ձվերը պետք է պահպանեն իրենց դեղնուցները բավականին թույլ վիճակում:

  • Վերջում ձվածեղի վրա անհրաժեշտ է լցնել մաղադանոս և համեմ:

  • «Շակշուկան» կարող եք մատուցել սուրճի հետ միասին:

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...
loading...