Հավ ՝ պատրաստված խնձորով և նուշով

Հավ ՝ պատրաստված խնձորով և նուշով
Հավ ՝ պատրաստված խնձորով և նուշով
Հավ ՝ պատրաստված խնձորով և նուշով
Հավ ՝ պատրաստված խնձորով և նուշով

Բաղադրամասեր

  • ամբողջական հավ - 2 կգ,

  • սպիտակ գինի - 200 մլ,

  • Խնձոր - 2 - 3 հատ կամ խաղող - 2-3 ճյուղ,

  • սխտոր - 1 պճեղ,

  • նուշ - 50 գր,

  • Սոուսի համար`

  • կարագ - 50 գր,

  • պապրիկա - 0,5 թ/գդ ,

  • մանանեխ - 1 ճ/գդ,

  • ուրց - 1 ճ/գդ ,

  • սև պղպեղ - ըստ ճաշակի,

  • աղ - ըստ ճաշակի,

Պատրաստման եղանակը

  • Հավը լվանում և չորացնում ենք:

  • Նուշի վրա տաք ջուր ենք լցնում, թողնում 3 րոպե, ինչից հետո կեղևը հեշտությամբ հանում ենք: Հալեցրած կարագի մեջ լցնում ենք համեմունքները և լավ խառնում:

  • Խնձորը կտրատում ենք (խաղողը մանր ճյուղերի ենք բաժանում), իսկ սխտորը` մասերի:

  • Սոուսի կեսը լցնում ենք հավի կրծքավանդակի մեջ և ձեռքերի շարժումներով տարածում:

  • Հավը դնում ենք ձևամանի մեջ, վրան լցնում սոուսի մյուս կեսը:

  • Կողքերով շարում ենք խնձորը (խաղողը), սխտորը և նուշը: Վրան լցնում ենք գինին: Եփում ենք 230 աստիճան տաքացրած ջեռոցում` 15 րոպե, ինչից հետո ջեռոցն իջեցնում ենք 190-180 աստիճանի և եփում ևս 1 ժամ: Ահա և վերջ:

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

Տեխնոլոգիա
loading...