Բարակ նրբաբլիթներ կարտոֆիլից. սա դուք դեռ չեք փորձել

Բաղադրամասեր

  • 5 ոչ մեծ կարտոֆիլ,

  • 250-300 մլ կաթ,

  • 250-300 գր ալյուր,

  • 3-4 կտոր սխտոր,

  • 3 ձու,

  • 1 ճաշի գդալ շաքարավազ,

  • 3+2 ճաշի գդալ բուսական յուղ,

  • Աղ, մաղադանո

Պատրաստման եղանակը

  • Մաքրում եք և կտրատում կարտոֆիլը 4 մասի, լցնում ջուր (այնքան, որ հազիվ ծածկի կարտոֆիլը), աղ և եփում: Մի քիչ սառելուց հետո ջրի հետ, որում այն եփվել է, լցնում եք բլենդերի մեջ և հարում մինչև շիլայանման զանգված ստանալը: Այնուհետև ավելացնում եք սխտոր, ձու, ալյուր, կաթ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, կանաչի և աղ՝ մոտավորապես մեկ թեյի գդալ: Լավ խառնում եք և թողնում 20 րոպե խմորը հանգստանա: Տապակում եք տաքացրած թավայում, քիչ քանակությամբ բուսական յուղով՝ միջին տրամագծով բարակ նրբաբլիթներ:

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...