Ամանորյա գոճի։ Յուրահատուկ բաղադրատոմս

Ամանորյա գոճի։ Յուրահատուկ բաղադրատոմս
Ամանորյա գոճի։ Յուրահատուկ բաղադրատոմս
Ամանորյա գոճի։ Յուրահատուկ բաղադրատոմս
Ամանորյա գոճի։ Յուրահատուկ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • Գոճի – 4 կիլոգրամանոց

  • Թարմ հազրեվարդ (Розмарин) – 200 գ

  • Նարինջ – 6 հատ

  • Ձիթայուղ – 100 մլ

  • Ծով խոշոր աղ – 500 գ

  • Շաքարավազ – 2 ճ/գ

  • Կարագ – 100 գ

  • Սոխ – 1 կգ

  • Հորթի երիկամ – 1 կգ

  • Մաղադանոս – 50 գ

  • Դիժոնյան մանանեխ – 50 գ

  • Սխտոր – 200 գ

  • Սպիտակ հաց – 300 գ

  • Մուսկատ գինի – 500 մլ

  • Բազուկ – 1 հատ

  • Բրյուսելյան կաղամբ – 1 կգ

  • Սերուցքային ծովաբողկ – 200 գ

  • Չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  • Քերել նարնջի կեղևը, խառնել աղի և հազրեվարդի հետ և գոճին ամբողջովին պատել այդ խառնուրդով: Այդպես թողնել սառնարանում 12 ժամ:

  • Հոսող ջրի տակ գոճին լվանալ աղից: Կտրատել սոխը և ավելացնել կարագը, և ձիթայուղի խառնուրդի մեջ հասցնել մինչև թույլ եռման: Ավելացնել շաքարավազ, աղ և պղպեղ ցանել, ավելացնել 3 նարնջի հյութը և մարմանդ եփել մինչև հյութի ամբողջական գոլորշիացումը:

  • Ավելացնել մանր կտրատած երիկամները, խառնել և շոգեխաշել 10 րոպե: Ավելացնել կտրատած մաղադանոսը, սխտորը, մանանեխը, բլենդերի մեջ մանրացված սպիտակ հացը, խառնել:

  • Գոճին լցոնել սոխով և երիկամներով, կարել որովայնը: Խառնել մնացած նարնջի հյութը և գինին: Գոճին դնել նախօրոք 120 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եփել 2.5 ժամ՝ ժամանակ առ ժամանակ վրան լցնելով գինու և հյութի խառնուրդը: Հետո ևս 30 րոպե 190 աստիճան ջեռոցում:

  • Եփել բազուկը, քերել և խառնել սերուցքային ծովաբողկի հետ: Բրյուսելյան կաղամբը եփել, իսկ հետո տապակել չիլիի հետ: Մատուցել գոճին բազուկի և կաղամբի հետ:

Կատեգորիաներ

Պատրաստման բարդությունը

Հեշտ

loading...