Բաղադրամասեր
դեղձի մուրաբա - 0,5 կգ,
սև շոկոլադ - 300 գր,
ռոմ - 6 ճ/գդ,
Բիսկվիտի համար՝
կարագ - 200 գր,
ձու - 7-8 հատ,
ալյուր - 200 գր,
շաքարի փոշի - 200 գր,
սև շոկոլադ - 200 գր,
վանիլին - 2 պտղունց,
կակաո - 3 ճ/գդ,
փխրեցուցիչ - 1 թ/գդ,
աղ - 1 պտղունց,
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև թողնում ենք հովանա: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք, սպիտակուցները լավ հարում ենք աղի հետ և տեղափոխում սառնարան:
Կարագն ու շաքարի փոշին լավ հարում ենք, ավելացնում շոկոլադը և կրկին հարում: Հարելը չդադարեցնելով հատ առ հատ լցնում ենք դեղնուցները:
Այլ ամանի մեջ լցնում ենք փխրեցուցիչը, ալյուրն ու կակաոն և ավելացնում սպիտակուցային և դեղնուցային զանգվածները:
Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 160 աստիճան ջեռոցում 45-60 րոպե:
Ողջ գիշեր տորթը մի կողմ ենք դնում, իսկ առավոտյան 3 հավասար մասերի բաժանում:
Մատուցվող ամանի մեջ դնում ենք առաջին շերտը: Մուրաբայի մեջ խառնում ենք ռոմն ու քսում շերտին: Այնուհետև դնում ենք երկրորդ շերտն ու վրան կրկին մուրաբա քսում:
Դնում ենք երրորդ շերտն ու տորթն ամբողջությամբ պատում մուրաբայով: Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարան:
Շոկոլադը հալեցնում ենք և տորթը շոկոլադապատում: