Բաղադրամասեր

2 ձվին՝

30 գ ընկույզի միջուկ,

20 գ յուղ,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ափսեում ջարդած ձվի վրա աղ, պղպեղ ցանել, լավ հարել, վրան լցնել կեղևահանված ծեծած ընկույզ, նորից հարել և տապակել բարակ շերտով յուղ քսած տապակում 7—10 րոպե: