Բաղադրամասեր

խնձոր - 4 հատ

գազար - 3 հատ

կես կիտրոնի հյութ

թթվասեր - 100 գր

ընկույզ - 100 գ

աղ՝ ըստ ճաշակի

աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ընկույզը մանր կտրատել։

Կեղևից և պտղամիջուկից մաքրել խնձորը, բարակ կտրատել։

Գազարը մաքրել, անցկացնել խոշոր քերիչով:

Այս ամենը խառնել, վրան կիտրոնի հյութ, թթվասեր, աղ և պղպեղ ավելացնել։

Ստացված զանգվածը լցնել աղցանամանի մեջ և մատուցել: