Բաղադրամասեր

100 հատ ընկույզին՝

2 կգ շաքար,

10 գ մեխակ,

10 գ դարչին,

5 հատիկ հիլ,

1.5 լ ջուր

Պատրաստման եղանակը

Կանաչ խակ ընկույզը կլպել, վրան սառը ջուր լցնել և այդպես թողնել 6 օր, ամեն օր 3 — 4 անգամ ջուրը փոխել, մինչև որ ընկույզները մուգ գույն ստանան։ Դրանից հետո ջուրը թափել, իսկ ընկույզները գցել կրաջրի մեջ և պարրերարար խառնելով այդպես թողնել երեք օր։ Կրաջուրր պատրաստում են 0,5 կգ չմարած կրից, որի վրա լցնում են 5 լ սաոը ջուր, խաոնում և հետո.քամում են մառլայով։

Նախապատրաստած ընկույզը սառը ջրով լավ լվանալ, յուրաքանչյուր ընկույզը 12—15 տեղից պատառաքաղով ծակել, նորից սառը ջրով լվանալ, որից հետո գցել եռացող ջրի մեջ, ավելացնելով շիբ (5 լ ջրին 75 գ շիբ):

Ընկույզը 10 րոպե եփել, այնուհետև քամիչով քամել, փոխադրել սառը ջրով ամանի մեջ և երեք ժամ թողնել։

Պատրաստել շաքարի օշարակ։ Տաք օշարակի, մեջ գցել ընկույզը, ավելացնել մեխակ, դարճին, հիլ (մառլայի տոպրակով), եփել, կրակի վրայից վերցնել և մեկ օր այդպես թողնել։ Այդ գործողությունը կրկնել երեք անգամ, որից հետո մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը. ամոքանքով տոպրակը հեռացնել։