Բաղադրամասեր
կաթ - 200 գր,
շաքարավազ - 200 գր,
կարագ - 200 գր
Պատրաստման եղանակը
Բոլոր մթերքենրը կաթսայի մեջ խառնում ենք (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է):
Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։
Երբ զանգվածը սկսի եռալ կրակի տակը կբարձրացնենք և ուղիղ 10 րոպե կեփենք։ Շատ կփրփրի։
10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է, բայց չենք վախենում` այդպես էլ պետք է լինի։
Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։
Լցնում ենք ապակե տարայի մեջ և տեղափոխում սառնարանը։ Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։