Բաղադրամասեր
Խոզի փափուկ միս (բուդ կամ պարանոցային մաս) – 1կգ,
Սխտոր – 6-7 պճեղ,
Սոյայի սոուս – 2 ճ/գ ,
Մեղր – 1 ճ/գ ,
Աղ, սև պղպեղ,
Բուսական յուղ տապակի համար
Պատրաստման եղանակը
Միսը լվանալ, չորացնել, համեմել աղ ու պղպեղով, վրան փոքրիկ խաչաձև կտրվածքներ բացել սուր դանակով: Կտրտած սխտորը դնել ճեղքերի մեջ: Մսի վրա լցնել սոյայի սոուսը, վրան քսել մեղրը:
Թողնել միսն այս մարինադում 1 ժամ: 1 ժամից հետո այն դնել նախօրոք բուսայուղով պատած տապակի մեջ և ջեռուցում 1 ժամ եփել 220 աստիճանում՝ պարբերաբար ցողելով մսից դուրս եկած ջրով: