Բաղադրամասեր

խոզի ֆիլե - 200 գր

կարագ - 3 ճգ

աղ, պղպեղ

նարինջ - 1 հատ

սոխ - 1 գլուխ

շամպինյոն - 80 գր

արգանակ - 50 մլ

աղացած իմբիր՝ դանակի ծայրով:

Պատրաստման եղանակը

Խոզի ֆիլեն մեդալյոնի տեսքով կտրատել, թեթևակի ծեծել և տապակի մեջ յուղով տապակել:

Հանել, համեմել և դնել տաք տեղ:

Նարինջը կտրատել, վերցնել 3 շերտ, դնել մի կողմ, մնացածի հյութը քամել:

Կտրատել սոխը, սունկը, կարագով սոխեռած անել, ավելացնել նարնջի հյութը, արգանակը, սունկը և շոգեխաշել 10 րոպե:

Համեմել իմբիրով և սոուսով: