Բաղադրամասեր

Խոզի միս 500 գրամ,

Սպանախ 1 փունջ,

Սխտոր 1 պճեղ,

Սոխ 1 գլուխ,

Ընկույզ 50 գրամ,

Պանիր 150 գրամ,

Մշընկույզ 0.5 թեյի գդալ,

Յուղ 1 ճաշի գդալ,

Սպիտակ գինի 50 մլ,

Մանանեխ 1 թեյի գդալ,

Օսլա 1 թեյի գդալ,

Աղ,

Սև պղպեղ,

Մակարոն 300 գրամ,

Պատրաստման եղանակը

Սպանախը խաշել, ջրքամել, լավ մզել, կտրտել, ավելացնել կտրտած սոխն ու սխտորը, ընկույզը, 80 գ քերած պանիրը, համեմել աղով, պղպեղով և մշընկույզով:

Խոզի փափկամսի մեջ գրպան բացել, լցոնել սպանախի խառնուրդով, բացվածքն ամրացնել չոպիկներով, յուղով 2 կողմից տապակել, աղ ու պղպեղ անել, կողիկը դնել ջեռոցի տապակի մեջ, տեղափոխել 150 աստճան տաքացրած ջեռոցը, թողնել այնտեղ 12 րոպե:

Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը խաշել: Տապակի մեջ մնացած յուղին ավելացնել արգանակն ու գինին, եփել մինչև զանգվածը կես ընկնի, ավելացնել մանանեխը, մնացած 70 գ պանիրը, քիչ ջրով բացած օսլան, աղ ու պղպեղ անել, եփել:

Մակարոնը ջրքամել: Մակարոնն ու կողիկները դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել և անմիջապես մատուցել: