Բաղադրամասեր

Խոզի կողեր՝ 500 գ

Աղ՝ ըստ ճաշակի

Չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի

Սխտորի փոշի՝ ըստ ճաշակի

Բուրավետ պղպեղ՝ ըստ ճաշակի

Թարխուն՝ ըստ ճաշակի

Ռեհան՝ ըստ ճաշակի

Կետչուպ՝ 120 մլ

Կարմիր գինու քացախ՝ 1 ճ/գ

Դարչնագույն շաքարավազ՝ 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

Կողերը լվացեք և չորացրեք, հանեք թաղանթը և ոչ պետքական ճարպը:

Համեմունքները խառնեք տարայի մեջ, լավ քսեք մսի վրա: Կողերը պետք է ամբողջովին ծածկվեն համեմունքներով:

Փաթաթեք փայլաթիթեղի երկու շերտով և առավելագույնս հերմետիկորեն փակեք. հյութը չպետք է արտահոսի: Եփեք ջեռոցում 180 աստիճանով 2 ժամ:

Վերջից 1 րոպե առաջ բարբեքյու սոուս պատրաստեք․ խառնեք կետչուպը, քացախը և շաքարավազը:

Կողերը հանեք, փայլաթիթեղը բացեք, սուոսը քսեք մի կողմից: 5 րոպե եփեք գրիլի ռեժիմով:

Նորից հանեք, շրջեք և մյուս կողմին քսեք սոուս: Եփեք ևս 5 րոպե:

Աղբյուրը ՝ Blognews.am