Բաղադրամասեր
80 գ ոչ յուղոտ խոզի մսին՝
60 գ տավարի միս,
20 գ ցորենի ձավար,
20 գ գլուխ սոխ,
12 գ կարագ,
15 գ լիմոն,
15 գ հալած յուղ,
աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչ յուղոտ խոզի միսը մսաղացով աղալ, ավելացնել կտրտած գլուխ սոխ, աղ, պղպեղ և լավ խառնել:
Ցորենի ձավարը 1 ժամ թրջել և դրանից փլավ եփել ։ Պատրաստած խճողակը և փլավը իրար խաոնել, հունցել և դարձնել միատեսակ զանգված։
Տավարի միսը մսաղացով աղալ, ավելացնել աղ, պղպեղ, մանր կտրտած գլուխ սոխ և խառնել:
Տապակին յուղ քսել, դրա վրա հավասար շերտերով դնել խոզի մսի և փլավի խառնուրդը, հավասարեցնել, վրան դնել տավարի մսից պատրաստած խճողակը, նորից դնել խոզի մսի ու փլավի խառնուրդ և հավասարեցնել, վրան ցանել հալեցրած յուղ (տեղ- տեղ դնել կարագի կտորներ),իսկ վերջում ավելացնել 150 գ սպիտակ գինի և 25—30 րոպե դնել ջեռոցը։
Մատուցել վրան լցրած այն հյութից, որ գոյացել է կերակրատեսակը պատրաստելիս: