Բաղադրամասեր
միս խոզի - 2կգ բուդ),
կոնյակ - 1 ճ/գդ,
ջեմ ծիրանի - 100գր,
դափնու տերև (лавровый лист) - 2-3 հատ,
սոխ - 1 հատ ,
գազար - 2 հատ,
նեխուր - 1 հատ,
մեխակ - ըստ ճաշակի ,
պղպեղ սև հատիկավոր - ըստ ճաշակի,
Պատրաստման եղանակը
Խոզի բուդը 24 ժամով դնում ենք աղաջրի մեջ (1լ ջրին 1 ճ/գդ աղ)։ Շատ կարևոր է աղաջրի մեջ թողնել, քանի որ հետո խոզի բուդը եփելու ենք առանց աղի։ 12 ժամ հետո ջուրը փոխում ենք։ Եթե սառնարանում տեղ կա, տեղավորում ենք, եթե ոչ կարող ենք դուրսը թողնել։ Եթե խոզի բուդը կոկիկ տեսք ունի կարող ենք թելով չկապել, եթե ոչ, պետք է թելով կապենք, որ համապատասխան ձև ընդունի։
Գազարը, սոխն ու նեխուրը լվանում ենք, մաքրում և խոշոր կտրատում։ Միսը դնում ենք կաթսայի մեջ, վրան եռման ջուր լցնում և ավելացնում բանջարեղենն ու դափնու տերևը։ Այնուհետև դնում ենք կրակի վրա։ Եռալուց հետո ավելացնում ենք պղպեղը։ Միսը եփելու տևողությունը կախված է նրա քաշից (1կգ միսը եփում ենք 1 ժամ). օրինակ 2,200 կգ քաշով բուդը եփում ենք 2,5 ժամ թույլ կրակի վրա։ Նշված ժամանակահատվածից հետո կստանանք շատ լավ արգանակ։ Բանջարեղենը հանում ենք և միսը գրեթե պատրաստ է։ Արգանակը կարող ենք պահել սառցարանում (ապուր կամ բորշչ պատրաստելիս պետք կգա)։
Միսը դնում ենք տապակի կամ ձևամանի մեջ, այնուհետև հեռացնում ենք կաշին` ենթամաշկային բարակ ճարպային շերտի հետ միասին։ Այնուհետև մնացած նուրբ ճարպը հեշտությամբ երկայնքով ցանցատիպ քառակուսիների ենք բաժանում։ Ծիրանաջեմը խառնում ենք կոնյակի հետ և առատորեն պատում խոզի բուդը այդ օշարակով։ Իսկ այժմ, ստացված քառակուսիներից յուրաքանչյուրի մեջ 1 հատ մեխակ ենք դնում և տեղափոխում 1 ժամով 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Պատրաստի բուդը հանում ենք ջեռոցից, թողնում ենք որ սառչի, կտրատում ենք ու մատուցում: