Բաղադրամասեր

Խոզի Բուդ 1,5 կգ

Ջուր 1լ

Աղ 100գ

Կարմիր մեխակ 2 հատ

Սև հատիկավոր պղպեղ

Չոր չիլի 1 հատ

Պատրաստման եղանակը

Եռացնել ջուրը, ավելացնել աղ և համեմեունքներ, լավ խառնել, եռացնել կես րոպե և կրակը անջատել։

Երբ խառնուրդը սառչի, վերցնում ենք սովորական ներարկիչ և բոլոր կողմերից մսի մեջ ներարկում ենք խառնուրը։ Սրանից է կախվաց խոզապուղտի համը։

Խոզի բուդը դնել մեծ ամանի մեջ և վրան ավելացնել մնացած խառնուրդը։ Միսը ծածկել ափսեով և վրան դնել ծանրություն։

Պահել սառնարանում 3 օր։ Որպեսզի միսը լավ մարինացվի և խոզապուղտը լինի համասեռ գույնի, միսը պետք է ամեն օր շուռ տալ։

3 օր հետո միսը լավ կապում ենք պարանով։

Այժմ մնաց վերջին և ամենա կարևոր մասը, մսի եփելը։

Միսը պետք չէ եփել եռացող ջրի մեջ, խոզապուղտը լավ չի ստացվի։

Ամանի մեջ լցնել ջուր և տաքացնել մինչը 85 աստիճան։

Միսը դնել ջրի մեջ և եփել մոտավորապես 2-2,5 ժամ մարմանդ կրակի վրա, անընդմեջ ամանի մեջ լցնել սառը ջուր, որպեսզի պահենք 80 աստիճանը։ Եփման ժամանակը կախված է մսի չափից։

Եփելուց հետո միսը հանել ամանի միջից և սառեցնել սառը ջրով։ Սառչելուն պես մեկ գիշեր պահել սառնարանում։