Բաղադրամասեր

3 բաժակ ալյուր,

1 բաժակ շաքարավազ,

150 գրամ կարագ,

200 գրամ կեֆիր,

1 ձու,

3 խնձոր ,

1 թ. գ. սոդա,

1-2 ճ. գ. աղ ,

քացախ

Պատրաստման եղանակը

Խառնել շաքարավազը, կարագը, ձուն, կեֆիրը, աղը: Ավելացրեք սոդան՝ մեջը քացախ, խառնեք, ավելացրեք ալյուրը:

Խմոր հունցեք: Գրտնակեք կամ ձեռքերով տափակացրեք խմորը: Խնձորները լվացեք, կտրատեք փոքր շերտերով, դրանք շարեք խմորի վրա:

Թավան տաքացրեք մինչև 200 աստիճան և եփեք 20 րոպե: