Բաղադրամասեր
300 գ. խնձոր,
30 գ. կակաո,
դարչին,
150 գ. շաքարավազ,
80 գ. սպիտակահատ ձավար,
4 ձու,
մեղրաբլիթ
Պատրաստման եղանակը
Խնձորները քերել քերիչով, ավելացնել մանրած մեղրաբլիթը, կակաո և կես թեյի գդալ դարչին: Թողնել 20 րոպե: Այդ ընթացքում շաքարավազի հետ հարել 4 ձվի դեղնուցները նույն չափի մեղրի հետ: Պետք է ստացվի խիտ փրփրած զանգված:
Դրան խառնեք խնձորից պատրաստված զանգվածը, սոդա, սպիտակահատ ձավար և հարած սպիտակուցը: Ստացված զանգվածը լցրեք կեքսի համապատասխան տարրաների մեջ, նախապես դրանք յուղով պատելով, և ցանեք մանր փշրած չորախմոր:
Դրեք ջեռոցը միջին ջերմաստիճանի վրա և թխեք մինչև եփելը: