Բաղադրամասեր

ալյուր - 100 գր,

ձու - 2 հատ,

շաքարավազ - 50 գր,

թթվասեր - 70 գր,

դարչին - 1/2 թ.գ,

սերոցքային կարագ - 80 գր,

փխրեցուցիչ - 1 թ.գ,

վանիլին - 1/2 թ.գ,

նուշի քերուկ - 30 գր,

Միջուկի համար `

խոշոր խնձորներ թթվաշոտ - 4 հատ,

շաքարավազ - 100 գր,

նուշի լիկյոռ - 100 գր,

կարագ - 50 գր,

վանիլ

Պատրաստման եղանակը

Կարագն ու շաքարավազը հարել այնքան ,որ ստացվի կրեմանման զանգված :

Մեկ մեկ ավելացնել ձվերը , շարունակելով հարել : Ավելացնել թթվասերը : Մաղել ալյուրը , վանիլն ու փխրեցուցիչը, դարչինը :

Ավելացնել հարած զանգվածին : Շարունակել հարել :

Մաքրել խնձորները կտրատել :

Տապակի մեջ գազօջախի վրա տաքացնել լիկյորը , շաքարավազի ու վանիլի հետ : Ավելացնել խնձորներն ու կարագը : Շարունակելով խառնել ,եփել մոտ10 րոպե:

Հանել կրակից , սառեցնել և շարել ջեռոցի տապակի մեջ : Խնձորների վրա լցնել խմորը :

Եփել 180 աստիճանի տակ մոտ 45 րոպե: Հանել ջեռոցից և շուռ տալ ափսեի մեջ որով մատուցելու եք :