Բաղադրամասեր
2 կգ մեկ հնդկահավին՝
1.5 կգ խնձոր,
100 գ հալած յուղ,
30 գ շաքարափոշի,
աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հնդկահավի նախապատրաստած մսի վրա աղ ցանել, մեջքի վրա դնել տապակի մեջ, վրան լցնել հալած յուղ, ավելացնել մի քիչ ջուր (200 գ) և ջեռոցում տապակել:
Տապակելու ընթացքում հնդկահավի վրա լցնել գոյացած հյութից, իսկ տապակը պտտել, որպեսզի հնդկահավը բոլոր կողմերից հավասարաչափ տապակվի: Տապակելն ավարտելուց հետո հնդկահավը հանել, իսկ տապակում խորովել քաղցր խնձոր նախօրոք վրան շաքար ցանած:
Տապակած հնդկահավը կտրտել, դնել ափսեն, տալով նրան ամբողջական մսի տեսք, կողքից շարել խորոված խնձորները և վրան լցնել տապակելու ընթացքում գոյացած հյութից, զարդարել մաղադանոսով: