Բաղադրամասեր
500 գ կաթնաշոր,
½ բաժակ կաթ,
2 ճաշի գդալ սպիտակաձավար,
3 ճաշի գդալ շաքարավազ,
2 հատ ձու 50 գ կարագ,
2 ճաշի գդալ չամիչ,
,2 հատ խնձոր,
0,5 բաժակ թթվասեր,
վանիլին ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կաթնաշորը անցկացնել մսաղացով և տրորել։ Խնձորները լվանալ, մաքրել կեղևից և կորիզներից։ Մանր կտրատել, ավելացնել լավ լվացած չամիչը։
Տրորած կաթնաշորը խառնել խնձոր, կաթի, չամիչի, շաքարավազի, վանիլինի, ձվի դեղնուցի,սպիտակաձավարի հետ և լավ խառնել։
Այնուհետև ստացված զանգվածի վրա ավլացնել խփած սերուցքները։
Ստացված զանգվածը դնել կարագով քսաց ֆորմայի մեջ և դնել ջեռոցում։ Մատուցելուց առաջ վրան քսել թթվասեր։