Բաղադրամասեր
1 կգ խնձորին՝
2 բաժակ ցորենի ալյուր,
1,5 բաժակ թթվասեր,
150 գ սերուցքային կարագ,
1 ճաշի գդալ քացախ,
1 բաժակ շաքարավազ,
½ թեյի գդալ սոդա,
1 հատ հավի ձու
Պատրաստման եղանակը
Կարագը քերել և խառնել 1,5 բաժակ ալյուրի հետ։ Ավելացնել կես բաժակ թթվասեր խմորի վրա և լավ խառնել։ Ավելացնել սոդա և ձեռքերով խառնել խմորը։ Խմորը պետք է ստացվի փափուկ և չպետք է կպչի ձեռքերին։
Խնձորը մաքրել կեղևից, կորիզից և կտրատել բարակ շերտերի։ Գրտնակել խմորը և տալ այն ձևը, ինչի մեջ պետք թխել։ Խմորը դնել ջեռոցի ամանի վրա, վրան շարել խնձորները։
Առանձին ամանի մեջ խառնել 1 բաժակ թթվասերը, ձուն, շաքարավազը և 2 ճաշի գդալ ալյուրը։ Կրեմը պետք է ստացվի ոչ խիտ։ Լցնել խմորի վրա։ Ջեռոցը տաքացնել 200 աստիճանի, թխել 50 րոպե։