Բաղադրամասեր

խնձոր - 1 կգ,

ջուր - 1,25 լ,

մեղր - 125 գր (կամ շաքարավազ),

շաքարավազ - 100 գր (յուրաքանչյուր 1 լ հեղուկի համար),

սպիտակ հաց - 50 գր

Պատրաստման եղանակը

Խնձորը պետք է լինի հասուն, քաղցր, քանի որ դրանից է կախված պատրաստի քացախի համն ու հոտը: Պտուղներն առանց լվանալու (եթե շատ կեղտոտ են, պետք է թեթևակի ցայել) մանր կտրատում ենք կամ քերում:

Խնձորները լցնում ենք բանկայի մեջ, ավելացնում հացը, լցնում սենյակային ջերմաստիճանի ջրով լուծած մեղրը կամ շաքարավազը:

Բոլոր բաղադրիչները լցնելուց հետո բանկայում դեռ տեղ պետք է մնա, քանի որ խմորման ընթացքում զանգվածը բարձրանում է: Բանկան մի քանի տակ ծալված մարլայայով ծածկում ու կապում ենք: Սա անում ենք նրա համար, որ բանկայի մեջ օդ անցնի: Այն դնում ենք 20-30 աստիճան ջերմություն ունեցող մութ տեղում, քանի որ արևի ճառագայթները խոչընդոտում են խմորմանը:

Հաջորդ 10-14 օրվա ընթացքում օրական 2-3 անգամ խառնում ենք ապագա քացախը, որպեսզի խմորումը հավասարաչափ ընթանա, և բորբոս չառաջանա: 10-14 օր անց քացախը քամում ենք, մզում և հեղուկը ֆիլտրում:

Ստացված հեղուկը չափում ենք, ավելացնում մեղր կամ շաքարավազ՝ յուրաքանչյուր լիտրին 100 գրամ հաշվով: Խառնում ենք մինչև լուծվելը, լցնում տարայի մեջ՝ մի քիչ ազատ տեղ թողնելով: 40-60 օրվա ընթացքում պասիվ խմորման փուլն է, և արդեն խառնելու կարիք չկա: Տարան ծածկում ենք մարլյայով դնում մութ տեղում: Հեղուկը սկսում է խմորվել, սկզբում մակերևույթին փրփուր է առաջանում, հետո անհետանում, իսկ ավելի ուշ նստվածք է գոյանում, և քացախը դառնում է թափանցիկ:

Երբ քացախը թափանցիկ է դառնում, նշանակում է՝ պատրաստ է: Ոմանք խորհուրդ են տալիս քացախը լցնելն ուրիշ տարայի մեջ և նորից թողնել, որ նստվածք տա: Այս դեպքում քացախն ավելի մաքուր է լինում: Ցանկալի է քացախը պահել 8-10 աստիճանում: