Բաղադրամասեր

1 կգ խնձորին՝

1 կգ շաքարավազ

Պատրաստման եղանակը

Լվանում, կեղևազրկում և կտրատում ենք խնձորը կիսալուսնաձև շերտերով 5-10սմ հաստությամբ: Ապա շարում ենք կտրատված խնձորը կաթսայի մեջ, վրան լցնում շաքաարվազը և թողնում մինչև առավոտ: Առավոտյան դնում ենք կաթսան թույլ կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե, որ եռա և հանում կրակի վրայից:

Թողնում ենք մուրաբան 12 ժամ, ապա նորից դնում ենք կաթսան թույլ կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, թողնում ևս 5 րոպե, որ եռա և հանում կրակի վրայից ու թողնում մինչև հաջորդ առավոտ: Կրկնում ենք նույն գործողությունը առավոտյան և երեկոյան, ապա կաթեցնում ենք սիրոպի մի քանի կաթիլ ափսեի մեջ, եթե կաթիլները խիտ են ապա մուրաբան պատրաստ է:

Պատրաստի մուրաբան տաք վիճակում լցնում ենք ստերիլիզացված, ապակե բանկաների մեջ, փակում կափարիչով ու պահածոյացնում: