Բաղադրամասեր

միջին չափի խնձոր - 3 հատ

յուղալի սերուցք - կես բաժակ

ձու - 2 հատ

շաքարավազ - 0.5-1 ճգ

ալյուր - 2-3 ճգ

ձիթապտղի յուղ - 1 ճգ

աղ, դարչին (ըստ ճաշակի)

բուսական յուղ, թթվասեր

Պատրաստման եղանակը

Խնձորները լվանալ և քառակուսիներով կտրատել։

Ձուն հարել շաքարավազով և աղով, ավելացնել սերուցքը, ալյուրը, ձիթապտղի յուղ և դարչինը (ըստ ճաշակի), ինչպես նաև կտրատված միրգը. այս ամենը խառնել։

Թավայի մեջ մի քիչ բուսական յուղ լցնել և տաքացնել, ապա գդալով լցնել խմորը. անհրաժեշտ է երկու կողմից տապակել։

Նրբաբլիթները պետք է մատուցել տաք վիճակում՝ վրան լցնելով թթվասեր կամ ինչ-որ մի ուրիշ քաղցր օշարակ կամ սոուս։