Բաղադրամասեր
1 բաժակ մածուն,
կես բաժակ բուսական յուղ,
2 գդալ չոր դրոժ,
1 թեյի գդալ աղ,
1 ճաշի գդալ շաքարավազ,
3 բաժակ ալյուր
Պատրաստման եղանակը
Մածունը խառնել յուղի հետ և մի փոքր տաքացնել,ավելացնել շաքարավազը և աղը: Ալյուրը խառնել դրոժի հետ, ավելացնել մածունը և հունցելուց հետո դնել տաք տեղ կես ժամով: Ջեռոցը պետք է միացնել 180-200 աստիճանի տակ: Այս խմորից հնարավոր է պատրաստել ամեն ինչ` պիցցա,կարկանդակներ, բուլկի …
Եթե 30 րոպեից Ձեզ թվա, որ խմորը պատրաստ չէ, պետք չէ խառնվել իրար. հենց այդպես էլ պետք է լինի: Խմորը բարձրանում է եփելու ընթացքում: