Բաղադրամասեր

500 գրամ ալյուր,

300 մլ ջուր,

1,5 թեյի գդալ աղ,

250 գ հորթի միս,

250 գ տավարի միս,

100 գ սալ,

100 գ սող,

2 պճեղ սխտոր,

մանրեցված չաման, կարմիր չիլի պղպեղ, համեմ

Պատրաստման եղանակը

Միսը աղալ, ավելացնել սալ,մանրեցված սոխ և սխտոր։ Վերջում ավելացնել ջուր, այնքան ինչքան միսը կարող է ներծծել, չբաժանվելով իրարից։ Կես կգ մսին մոտավորապես 150 մլ ջուր։ Ըստ ճաշակի կարելի է ավելացնել համեմունքներ

Խմորը - ալյուր, աղ, 150 մլ ջուր։ Ստացված խմորը 1 ժամից ավել չի թույլատրվում պահել, քանզի այն կկորցնի իր հատկությունները։ Լավ խինկալին կախված է թե քանի շերտից բախկացած կլինի խմորը․ Իդեալականը 20 շերտ։ Դրա համար խմորը պեքտ է գրտնակել 1 սմ հաստությամբ և կտրատել 4x4 սմ կտորների։ Ամեն կտորը պետք է գրտնակել և դնել իրար վրա ամեն շերտի վրա նախապես ալյուր շաղ տալ։ Ֆարշը պետք է նախապես սարգել, քանզի շերտերը վերջանցելուց հետո պետք է անմիջապես փաթաթել։ Ամեն կտորի կենտրոնում դնել մոտավորապես 40 գրամ միս։ Եթե մսի վրա ջուր է առաջացել այն պետք է հանել:

Շերտի անկյուները իրար պետք է կպնեն ինչքան հնարավոր է ամուր։ Իդեալական խինկալին պետք է ունենա մոտ 19 ծալք։ Ստացված պարկը պահել մի ձեռքում իսկ մյուսով պտտել ծալքերը և կտրել ավելորդ խմորը։ Պարկը դնել տախտակի վրա որպեսզի առաջանա հարթ հատակ։

Եռացող ջուրը խառնել, ավելացնել աղ։ Ավելացնել խինկալիները և նորից խառնել։ Իմաստը այն է, որ խինկալիները չկպչեն իրար, կամ հատակին։Եփել այնքան քանի դեռ խինկալիները դուրս չգան ջրի մակերես։ պահել 2-3 րոպե, արդյունքում մոտավորապես 9-10 րոպե

Մատուցելուց առաջ վրան լցնել մանրեցված պղպեղ։