Բաղադրամասեր
1-1,5 կգ այծի միս,
200-250 գրամ գարեջուր,
3-4 ճ/գ լեչո,
50 գրամ կարագ,
2 հատ գլուխ սոխ,
աղ,
կարմիր և սև պղպեղ
Ցանկության դեպքում կարող եք ձևավորել նռան հատիկովներով
Պատրաստման եղանակը
Միսը բաժանել միջին չափի կտորների և մարինացնել աղով, սև և կարմիր պղպեղներով, երկարությամբ կտրատած սոխով և կանաչիներով։ Թողնել առնվազն 2 ժամ, իսկ ժամանակ ունենալու դեպքում կարելի է ամբողջ գիշեր թողնել սառնարանում։
Պատրաստի միսը շարել փայտիկների վրա և դասավորել կաթսայի մեջ խաչաձև այնպես, որ մեջտեղի հատվածը բաց մնա։ Ամեն շերտի վրա լեչո լցնել, իսկ ամռանը լեչոն կարելի է փոխարինել թարմ լոլիկով և պղպեղով։
Գարեջուրը ավելացնել այնքան, որ առաջին երկու շարքը միայն ծածկվի։ Ցանկության դեպքում կարելի է գարեջուրը բացել ջրով 1։1 հարաբերությամբ։ Վերջում ավելացնել կարագը։ Կափարիչը փաթաթել սրբիչով, փակել կաթսայի բերանը և մարմանդ կրակի վրա եփել մինչև պատրաստ լինելը։ Բարի ախորժակ