Բաղադրամասեր

80 գ բոված ալյուրն՝

30 գ հալած յուղ,

30 գ չորթան,

աղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ցորենն ընտրել, թեթևակի բովել, սուրճաղացով աղալ և մաղել: Կաթսայում ջուր եռացնել, ըստ ճաշակի ավելացնել աղ, այնուհետև կաթսան կրակի վրայից վերցնել և պատրաստած ալյուրը (փոխինձը) խառնելով կամաց - կամաց դնել ջրի մեջ, որից հետո դնել մարմանդ կրակին և թողնել այնքան մամանակ, մինչև խաշիլը խտանա:

Խաշիլը մատուցելիս վրան լցնել հալած յուղ և բաց արած թան: